pistol.
• «ռէվօլվէր». նոր գրակա-նին յատուկ բառ է, բայց ըստ Տէրվիշեանի «թէև միայն արդի լեզուն կը ճանաչէ զայն, սակայն բառին յօրինուածը կը վկայէ յայտ-նատէս թէ նոյն իսկ Ոսկեղէն դարու ժամա-նակներն, ապահով գոյութիւն ունէր, վասն զի գոնէ նոյն ժամանակին պահլաւիկ փոխա-ռութեանց ճիշտ ձևն ունի»։ Բառիս հնագոյն գործածութիւնը (ատրաճան ձևով) գտնում եմ երկու անգամ Դիւան, ժ. էջ 364 «Ոմանք զատրճանսն վառօդալիս առնէին։ Պատրկա-կայծ ատրաճանաւորաց» (1796 թուից)։
• -Իրանեան *āturǰanak ենթադրեալ ձևից որ կազմուած է ātur «կրակ» և հպրս. զնդ. ǰan «զարնել, սպաննել», զնդ. jana-«զար-նող», պհլ. zatan, zanēt, zanišn, պրս. [arabic word] zadan, հրմ. zan «զարնել, հարկանել» ձևերից։ Իրան. *aturǰanak բուն նշանա-կում էր «հրահան, չախմախ». հմմտ. պրս. [arabic word] atašzana «հրահան», կազմուած [arabic word] ataš zadan «հուր հարկանել, կրակ վառել, այրել» ոճից։ Պհլ. ձևերը թէև ունին ձ, բայց հպրս. և զնդ. ձևերը ցոյց են տալիս ❇, որ գտնում ենք նաև նոր եռանեան. ների մէջ, ինչ. բելուճ. lanag և պարսկական բարբառներով jiden, jindemán (տե՛ս Horn § 653)։ Այս պարագային մեր ատրճանակ բառը պէտք է հասկանալ հնապէս 'ատրջա-նակ։ Նոյն ǰan արմատը գտնում ենք նաև մեր խարազան և գաւազան բառերի մէջ, ո-րոնք ունին զ և ոչ ճ կամ ջ. այս պատճառաւ ատրճանակ բառը բուն պահլաւականից տարբեր իրանեան մի գաւառականից պէտք է դնել։ Իմաստի փոփոխութեան համար հմմտ. քրդ. ženin-որ գալիս է նոյն žan ար-մատից և նշանակում է «հուր հարկանել, կը-րակ վառել, հրացան արձակել». հմմտ. նաև տճկ. չախմախլը «հրացան»՝ չախմախ «հրա-հան, կայծքար» բառից։
• Ուղիղ մեկնութիւնը տուաւ Տէրվիշեան, մի առանձին յօդուածի մէջ, որ տպուած է Մատիս 1882, փետր. 27. թ. 3124 և Լեզու 1887, էջ 124։ Սակայն Տէրվիշեա-նի սխալն այն է, որ օրինակ առնելոմ մնուճակ, ռոճիկ, տաճիկ, տահլիճ, վա-ճառ, արճին բառերը՝ որոնք պարսկերէ-նռւմ ունին z, կարծում է թէ պրս. z-ի դէմ միշտ գտնւում է հյ. ճ և ըստ այսմ մեևնում է ատրճանակ = պհլ. ataršǰa-nak կամ aturjanak։ Բայց այսպիսի պհլ. ձևեր չկան և պահլաւերէնը նոյն արմատը ունի zan-ձևով։ Այս պատ-կան մի ձևից՝ իրօք կամ ենթադրու-թեամբ այն անձի՝ որ առաջին անգամ ստեղծել է մեր ատրճանակ բառը նոր գրականում։-Հիւնք. մեկնում է բառս «թելադրուած ատրուշան-ից կամ թրգմ. բառիս հրացան» (ցան=ճան)։